Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

2-3 տարի անց «Փյունիկ»-ը կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Արթուր Սողոմոնյան

2-3 տարի անց «Փյունիկ»-ը կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Արթուր 
Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հիացած է հայ երկրպագուներով:

«Երկար ժամանակ է, ինչ այսքան շատ երկրպագու չէի տեսել մարզադաշտում: Նրանք հրաշալի էին և աննկարագրելի մթնոլորտ կար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Ակումբի նախագահի խոսքով՝ հայկական թիմը դեռևս պահպանում է շանսերը Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլ դուրս գալու համար: «Լիահույս եմ, որ Եվրոպայի լիգայի անցումային խաղը կկայանա Երևանում: Ես հեռահար նպատակներ ունեմ «Փյունիկի» հետ կապված, և 2-3 տարի անց թիմը կկարողանա խաղալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբիի» հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]