Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք հնարավորություն ունենք երկրորդ խաղում «Մաքաբի»-ին հաղթելու. Կադիո

Մենք հնարավորություն ունենք երկրորդ խաղում «Մաքաբի»-ին հաղթելու. Կադիո

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի պաշտպան Դիդիե Կադիոյի կարծիքով հայկական ակումբը կարող է ևս մեկ անակնկալ գրանցել Եվրոպայի լիգայում:

««Մաքաբի» ուժեղ թիմ է և նրանք ցույց տվեցին իրենց բարձր կարգը: Չօգտագործեցինք մեր մի քանի հնարավորությունները: Մենք հնարավորություն ունենք երկրորդ խաղում «Մաքաբի»-ին հաղթելու»,- -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:

«Փյունիկ»-ի ֆուտբոլիստի խոսքով՝ հայկական ակումբը կարող է ևս մեկ մեծ անակնկալ գրանցել Եվրոպայի լիգայի որակավորման փուլում՝ հաղթելով նաև իսրայելական թիմին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]