Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետք է օգտագործեինք մեր պահերը. Տալալաև

Պետք է օգտագործեինք մեր պահերը. Տալալաև

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Մաքաբի»-ի դեմ խաղում թիմը պարտավոր էր գոնե մեկ գնդակ խփել:

«Խաղում էինք մի թիմի դեմ, որը վերջին տարիներին խաղում է Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Ես հիմա նման չեմ մի մարզչի, ով գոհ է խաղից: Այն պահերը, որոնք ստեղծեցինք, պարտավոր էինք գոլի վերածել»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տալալաևը:

Մարզչի կարծիքով՝ այժմ «Փյունիկ»-ում հավաքված են ֆուտբոլիստներ, որոնք հետագայում կկարողանան առաջընթաց ապահովել:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]