Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մաքաբի»-ի մարզիչը դժգոհ է «Փյունիկ»-ի հետ խաղի արդյունքից

«Մաքաբի»-ի մարզիչը դժգոհ է «Փյունիկ»-ի հետ խաղի արդյունքից

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի «Մաքաբի»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը գոհ չէ Երևանում գրանցված ոչ-ոքի արդյունքից:

«Ինձ համար այս խաղում գրանցված արդյունքը գոհացուցիչ չէ, քանի որ եկել էինք մրցակցի հարկի տակ գոլ խփելու: Բնական է արդյունքից գոհ չեմ: Գիտեինք, որ «Փյունիկ»-ը կխաղա երկար փոխանցումներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իվիչը:

Վերջինիս խոսքով՝ ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում, որտեղ թիմերը հավասար հնարավորություններ ունեն: Մասնագետի պնդմամբ, «Մաքաբի»-ի նպատակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում խաղալն է:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]