Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Փյունիկ»-«Մաքաբի» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Եվրոպայի լիգա


ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենց մեկնարկում Երևանի «Փյունիկ»-ը շատ լավ հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն վերջին հարվածը չստացվեց: Առաջին 10 րոպեներին երկու թիմերն էլ շատ ակտիվ էին: Սակայն խաղակեսի վերջնամասում «Մաքաբի»-ն արդեն տիրել էր նախաձեռնությանը: Երկրորդ կեսում թիմն առավել զգույշավոր էին գործում՝ փորձելով շեշտը դնել հակագրոհների վրա: «Փյունիկ»-ը կարողանում էր պաշտպանվել, և ինչ որ տեղ նաև հակագրոհել: Հանդիպման վերջնամասում «Մաքաբի»-ն արդեն ամբողջությամբ էր տիրել նախաձեռնությանը: Ի վերջո այս խաղում դարպասի ոչ գրավում չարձանագրվեց՝ «Փյունիկ»-«Մաքաբի»՝ 0:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Նետանյա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 10:30-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ