Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը


ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել են ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան լուրին:

«Հարգանքի տուրք՝ Մանուշյանների խմբի վերջին վերապրած Արսեն Չաքարյանին: Նա դիմադրության հերոսն էր և անխոնջ ականատեսը, որի ձայնը մինչև վերջ հնչում էր ուժով»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

«Ես շատ տխուր եմ՝ լսելով Արսեն Չաքարյանի մահվան մասին: Նա եղել է Մանուշյանների Դիմադրության շարժման վերջին վերապրածը: Հիշում ենք նրա անունը, պայքարի գործում իր եղբայրներին ու քույրերին, և նրանց պայքարը: Նրանք պատվել են Ֆրանսիան»,- իր հերթին գրել է Անն Իդալգոն:

Արսեն Չաքարյանի ընտանիքին ցավակցական հեռագրեր են հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:   




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ