1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀԿ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը

ՀՀԿ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու 
երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է.
«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե երբ և ինչ պայմաններում հրապարակայնացնել իր՝ այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը:

Վերահաստատելով թե՛ մեր, թե՛ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունը, որ նշված ցուցակն իրենից որևէ գաղտնիք չի ներկայացնում՝ այժմ հրապարակում ենք «ՀՀԿ» խմբակցության կողմից ստորագրած պատգամավորների անունները՝
1.Բաբլոյան Արա
2. Բաղդասարյան Վահրամ
3. Շարմազանով Էդուարդ
4. Հովհաննիսյան Արփինե
5. Մելիքյան Գագիկ
6. Հարությունյան Վահան
7. Հակոբյան Միհրան
8. Աճեմյան Կարինե
9. Բաղդասարյան Ջեմմա
10. Հասանով Կնյազ
11. Միխայլով Արսեն
12. Աշոտյան Արմեն
13. Հարությունյան Անդրանիկ
14. Հարությունյան Արամ
15. Կարապողոսյան Հարություն
16. Համբարձումյան Արկադի
17. Հակոբյան Հակոբ Ռ.
18. Ավագյան Կարեն
19. Հովհաննիսյան Արայիկ
20. Սարգսյան Ռոբերտ
21. Սարդարյան Շուշան
22. Նաղդալյան Հերմինե
23. Եսայան Մարգարիտ
24. Գեղամյան Արտաշես
25. Սահակյան Նաիրի
26. Մախմուդյան Ռուստամ
27. Գրիգորյան Արայիկ
28. Նիկոյան Սամվել
29. Պետրոսյան Շուշան
30. Բաբուխանյան Հայկ
31. Սահակյան Գալուստ
32. Ֆարմանյան Սամվել
33. Հարությունյան Խոսրով
34. Պողոսյան Միհրան
35. Մուրադյան Ռուզաննա
36. Կարապետյան Կարեն
37. Բեքարյան Կարեն
38. Վարդապետյան Տաճատ
39. Նահապետյան Կորյուն
40. Մինասյան Գագիկ
41. Սարգսյան Ավետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]