Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳ նախարարությունը հիասթափություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից

ՌԴ ԱԳ նախարարությունը հիասթափություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումն ուղղված Է միջուկային գործարքի վիժեցմանը եւ խորը հիասթափություն Է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ օգոստոսի 7-ին տարածված մեկնաբանության մեջ:

«Խորապես հիասթափված ենք Իրանի դեմ իր ազգային պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի քայլերից,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:- Ամերիկյան սահմանափակիչ միջոցների առաջին փաթեթի կիրառումն ուղղված Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վիժեցմանը, որից Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս Է եկել մայիսի 8-ին»:

«Դա Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի խախտման պրակտիկայի շարունակման, միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման ցայտուն օրինակն Է»,- ընդգծել են ՌԴ ԱՆԳ-ում: Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել Է օգոստոսի 7-ի կեսգիշերից: Դրանք կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին:

Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]