1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փրինսի ալբոմի հազվագյուտ նմուշօրինակը վաճառել են ռեկորդային գումարով. Guardian

Փրինսի ալբոմի հազվագյուտ նմուշօրինակը վաճառել են ռեկորդային գումարով. Guardian

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) The Black Album լիաֆորմարտ ալբոմի հազվագյուտ նմուշօրինակը վաճառվել Է ռեկորդային գումարով՝ 27,5 հազար դոլարով: Ինչպես հայտնել Է The Guardian թերթը, դա դարձել Է աշխարհում երաժշտական պորտալների խոշորագույններից մեկի՝ Discogs-ի ռեկորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վաճառված նմուշօրինակը թվագրված Է՝ 1987 թվականով, թեեւ The Black Album-ի պաշտոնական ռելիզը կայացել Է միայն յոթ տարի անց՝ 1994 թվականին: Փրինսը դա բացատրել Է նրանով, որ 80-ական թվականների վերջին ինքը մտքի պայծառացում Է ունեցել, եւ ինքը չեղարկել Է սկավառակի պլանավորված թողարկումը, իսկ արդեն տպագրված օրինակները կարգադրել Է ոչնչացնել:

«Ես հանկարծակի գիտակցեցի, որ մենք կարող ենք ցանկացած պահի մեռնել, իսկ մեզ դատելու են այն վերջին բանով, որը մենք թողել ենք մեզանից հետո: Ես չԷի ցանկանա, որ այդ չար, կծու իրը (The Black Album ալբոմը) դառնա հենց այդ ամենավերջինը»,- խոստովանել Է երաժիշտը Rolling Stone ամերիկյան երաժշտական հանդեսին տված հարցազրույցում:

Discogs-ում վաճառված սկավառակը հատուկ արժեք Է ներկայացնում նաեւ նրանով, որ մտնում Էր այն 500-հազարանոց տպաքանակի մեջ, որը Փրինսը կարգադրել Էր ոչնչացնել: Աշխարհում նման նմուշօրինակներն ընդամենը մի քանիսն են, եւ դրանցից մեկը պահպանել Է Տորոնտոյի վինիլային սկավառակների ֆաբրիկայի նախկին աշխատողը, որը միջնորդի միջոցով նմուշօրինակն անանուն վաճառել Է կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]