1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեպի Քեմբրիջ՝ անասնաբուժություն սովորելու, հետո հետ Հայաստան՝ նպաստելու երկրի զարգացմանը

Դեպի Քեմբրիջ՝ անասնաբուժություն սովորելու, հետո հետ Հայաստան՝ նպաստելու 
երկրի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջում անասնաբուժություն ուսանելու մեկնող էմիլիա Սիմոնյանը վստահաբար հետ է վերադառնալու Հայաստան՝ մեր երկրի զարգացման ընթացքն արագացնելու նպատակով։ «Այբ» ավագ դպրոցի սանուհի Էմիլիան մեկն է այն ուսանողներից, ով «Լույս» հիմնադրամի 2018-2019 թթ. շահառուներից է, բայց հիմնադրամի գործունեության դադարեցման պատճառով իր ուսման վարձավճարի ֆինանսավորման մի հատվածը կստանա «Իմ քայլը» հիմնադրամին աջակցող բարերարներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում 18-ամյա աղջնակը նշեց, որ ճամբարի ժամանակ ծանոթացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, ում միջոցով էլ տեղեկացել է ընձեռված հնարավորության մասին։ «Իմ մեկ տարվա ուսման վճարը՝ ներառյալ բոլոր այլ ծախսերը, կազմում է 90 հազար դոլար: Դրսից ընդունված ուսանողների համար շատ ավելի թանկ է, քան անգլիացի դիմորդների համար: Ես որոշ մաս այլ կրթաթոշակներով արդեն հայթայթել եմ, մի մասն իմ ընտանիքն է պատրաստ վճարելու, մյուս մասն էլ քրաուդֆանդիգի (մեծ թվով անձանցից համացանցային ռեսուրսի միջոցով ֆինանսավորման հայթայթում) ընձեռած հնարավորություններով եմ փորձում ձեռք բերել: Բայց, կարծում եմ, ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի արտասահմանում սովորողներին ֆինանսավորելու ծրագիրը շարունակական դառնա, և «Լույսի» նման մեկ այլ հիմնադրամ ստեղծվի»,-ասաց Էմիլիա Սիմոնյանը:

Աղջիկը ծնվել է ԱՄՆ-ում, 2007 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան: Շարունակելու են ապրել Հայաստանում, ինքն էլ ընդամենը 6 տարով գնալու է սովորելու ու հետ վերադառնա։

Հարցին ի պատասխան, որ Հայաստանում նրա ընտրած մասնագիտությունն այնքան էլ զարգացած չէ, վերադառնալով՝ ի՞նչ է պատրաստվում անել, Էմիլիան ասաց. «Պատրաստվում եմ զարգացնել այդ ճյուղը Հայաստանում: Իմ նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում մարդկանց մտածելակերպը փոխվի, կենդանիների նկատմամբ մարդիկ սեր ունենան, որովհետև կենդանիների հետ վարվելաձևից կարելի է իմանալ, թե այդ ազգը որ ուղղությամբ է զարգանում: Մենք աճում ենք, բայց ավելի արագ կարող ենք աճել»:

Ուսանողն այս մասնագիտությունը համարում է իր հետաքրքրություններն ամբողջացնող իդեալական տարբերակ: «Իհարկե, փոքր տարիքից կենդանիների հետ շատ եմ առնչվել, և նրանց հանդեպ մեծ սեր է զարգացել, բայց նաև շատ մեծ հետաքրքրություն ունեմ բնագիտական առարկաների նկատմամբ: Անասնաբուժությունը կենդանիների, բնագիտության և բժշկության խառնուրդ է, այսինքն՝ ինձ համար իդեալական մասնագիտություն է»:

Քեմբրիջի համալսարան ընդունելությունն էլ, ըստ նրա, հեշտ գործընթաց չէ, բավականին բարդ ուղի պետք է անցնել, իսկ ամենից բարդը սպասելն է վերջնական պատասխանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]