Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Warner Bros-ը ֆիլմ Է նկարահանելու Սուպերկնոջ մասին. Deadline

Warner Bros-ը ֆիլմ Է նկարահանելու Սուպերկնոջ մասին. Deadline

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros ստուդիան եւ DC Entertainment ընկերությունն սկսել են աշխատանքը Սուպերկին կոմիքսների հերոսի մասին ֆիլմի վրա, որը Սուպերմենի զարմուհին Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline պորտալը:

Հրատարակության տվյալներով՝ նախագիծը գտնվում Է սցենարի մշակման փուլում, որը գրելու Է Օրեն Ուզիլը («Քլովերֆիլդի պարադոքսը», «Մաչոն եւ բոտան 2-ը»): Ֆիլմը դեռեւս պրոդյուսեր չունի, նշում Է Deadline-ը: Ներկայում հայտնի չԷ, թե նոր ֆիլմում արդյոք կհայտնվի Սուպերմենը: Նրա մասին պատմությունների վերջին Էկրանավորումներում գերհերոսին մարմնավորել Է Հենրի Քավիլը («Պողպատե մարդը», «Բեթմենը Սուպերմենի դեմ. արդարության արշալույսին»): Սուպերմենը հայտնվել Է նաեւ «Սուպերկին» սերիալում, այնտեղ նրա դերը կատարել Է Թայլեր Հեքլինը: Սուպերկինը (իսկական անունը՝ Քարա Զոր-Էլ) առաջին անգամ «Սուպերմեն» կոմիքսում հայտնվել Է 1958 թվականի օգոստոսին:

Գործող անձն օժտված Է նույն այն գերընդունակություններով ու ուժերով, որ ունի իր զարմիկը: 1984 թվականին թողարկվել Է Սուպերկնոջ մասին առաջին ֆիլմը, այն նկարահանել Է Ժաննո Շվարցը, գլխավոր դերը խաղացել Է Հելեն Սլեյթերը: 2015 թվականին CW ալիքով սկսվել Է ցուցադրվել «Սուպերկին» սերիալը, որում գլխավոր դերակատարը Մելիսա Բենոյսթն Է: Հոկտեմբերի 14-ին կթողարկվի նրա չորրորդ եթերաշրջանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]