Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեր ըմբիշները արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում. Արայիկ Բաղդադյան  

Մեր ըմբիշները արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում. Արայիկ 
Բաղդադյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն աննախադեպ է համարում:

Ընդհանուր արդյունքներից շատ գոհ ենք, կարող եմ ասել, որ  նման արդյունքը հատկապես ազատ ոճում աննախադեպ էր: Մեր ըմբիշներն արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդների այդ նվաճումները երկար տարիների լուրջ աշխատանքի արդյունք է: Ժամանակն էր եկել, և իրենք էլ հասունացել էին մեդալների համար»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաղդադյանը:

Վերջինիս խոսքով` միակ բացթողումը Ռոման Ամոյանի հետ է կապված, որտեղ իրենց գործն արեցին մրցավարները: «Դեռևս վաղ է մտածել, որ այս երիտասարդները կլինեն նաև Տոկիոյի օլիմպիական թիմում, բայց ինչու ոչ, մի քանիսը կարող են համալրել ազգային թիմերը»,-շեշտեց գլխավոր քարտուղարը:

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]