Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան 
կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման «վերջին Մոհիկանի»՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, հեռագրում, մասնավորապես, ասված է. 

«Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները եւ ազատության ու արդարության համար պայքարի ոգին:

Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման ապատրիդների խմբի հետ կենաց ու մահու կռվի ելավ ֆաշիզմի դեմ, իսկ հետպատերազմյան տարիներին մինչեւ իր մահը պայքարեց հանուն պատմական արդարության վերականգնման:

Արսեն Չաքարյանի կյանքի փորձը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հավատարիմ մնալ գաղափարին, ճշմարտությանը եւ մարդասիրությանը:

Հավերժ փառք նրան եւ նրա ընկած ընկերներին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]