Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Այս հաղթանակներն ավելի են ամրապնդել թիմային ոգին. Պետրոս Ավետիսյան

Այս հաղթանակներն ավելի են ամրապնդել թիմային ոգին. Պետրոս Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը Պետրոս Ավետիսյանի կարծիքով հայկական թիմը կարող է հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլը:

«Շատ ցավում եմ, որ կարմիր քարտ ստացա  նախորդ խաղին և բաց կթողնեմ «Մաքաբի»-ի դեմ հանդիպումը: Էմիոցիաներն էին պատճառը, որ կարիերայիս առաջին կարմիր քարտը ստացա: Բայց մենք արդեն երրորդ փուլում են և պատրաստվում ենք այս երկու խաղերին: Թիմում շատ լավ մթնոլորտ է: Այս հաղթանակներն ավելի են ամրապնդել թիմային ոգին:Գիտենք, որ շատ ծանր հանդիպում է մեզ սպասվում: Իրատեսական եմ համարում այս փուլը ևս անցնելը: Պետք է դուրս գանք խաղադաշտ անմնացորդ նվիրումով և մեծ ցանկությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլիստը:

Խոսելով նորանշանակ մարզիչ Անդրեյ Տալալարի մասին՝ Ավետիսյանը շեշտեց, որ նոր մարզիչը նոր փիլիսոփայություն, խաղաոճ է բերել իր հետ և նրա հետ մեծ աշխատանք ենք տարել Եվոպայի լիգայում: «Փորձելու ենք հաղթահարել նաև Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը ևս»,-փաստեց Ավետիսյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը օգոստոսի 7-ին կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]