Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում Է գործադրում իրանական շուկաների վրա. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում Է գործադրում իրանական շուկաների վրա. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում Է գործադրում Թեհրանի վրա՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրանական շուկաները: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al-Mayadeen հեռուստաալիքը, օգոստոսի 6-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է, որ մենք զգոնություն ցուցաբերենք, քանի որ Վաշինգտոնը հոգեբանական ճնշում Է գործադրում, որպեսզի ազդի իրանական շուկաների վրա»,-ասել Է Զարիֆը: Դրա հետ մեկտեղ դիվանագետը վստահություն Է հայտնել, որ «Իրանին կհաջողվի հաղթահարել ընթացիկ դժվարությունները»:

Վերջին օրերին իրանական ռիալի փոխարժեքը սեւ շուկայում հասել Է ամերիկյան մեկ դոլարի դիմաց ռեկորդային 120 հազար ռիալի, մինչդեռ մայիսի վերջին այն կազմում Էր մեկ դոլարի դիմաց 65 հազար ռիալ: Դա երկրում առաջացրել Է գնաճի եւ սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am