Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում

ԵՄ-ն օգոստոսի 7-ից արգելափակում է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն օգոստոսի 7-ից արգելափակում Է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների գործողությունն իր տարածքում, ոպեսզի պաշտպանի եվրոպական ընկերություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Եվրահանձնաժողովում:

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ ասված Է, որ ԵՄ-ն խորապես ափսոսում Է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման համար այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշեց դուրս գալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:

«Մենք խորապես ափսոսում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողության վերականգնման կապակցությամբ այն բանից հետո երբ նա որոշեց դուրս գալ Իրան վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից»,- նշվում Է հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն «աշխատում Է եւ կատարում Է իր խնդիրները՝ ապահովելով իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»:

Նախօրյակին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ:

Նա նշել Է, որ պատժամիջոցները պատասխան են Իրանի ղեկավարությանը «չարամիտ գործողություններին», եւ որ պատժամիջոցների աղետալի հետեւանքների համար պատասխանատվությունն ընկնում Է իրանական կառավարության վրա:

Օգոստոսի 6-ին լրանում Է այն ժամկետը, որից հետո ԱՄՆ-ը պետք Է վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցների առաջին մասը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով տնօրեն Բրայան Հուքը հայտարարել Է, որ այդ պատժամիջոցները կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցներ երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի մինչեւ նոյեմբերի 4-ը: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրազակցիաներին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]