Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Huawei-ը սմարթֆոնների վաճառքների կտրուկ աճ Է արձանագրել

Huawei-ը սմարթֆոնների վաճառքների կտրուկ աճ Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei չինական ընկերությունը հաշվետություն Է ներկայացրել 2018 թվականի առաջին կիսամյակում մանրածախ ցանցի ակտիվ ընդլայնման ֆոնին սմարթֆոնների վաճառքների աճի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, հունվար-հունիսին վաճառվել Է 95 մլն սմարթֆոն: Ավելի վաղ Huawei-ը հաղորդել Էր, որ անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանում վաճառքները կազմել են 73 միլիոն, այսինքն՝ տարեկան աճը գերազանցել Է 30 տոկոսը: Մասնավորապես, ընկերությունը նշում Է լուսանկարելիս արհեստական ինտելեկտի ներսարված գործառույթով P20 շարքի սմարթֆոնների եւ Mate 10 շարքի սարքերի հաջողությունը. դրանց համաշխարհային վաճառքներն անցած կիսամյակում կազմել են ավելի քան 9 մլն եւ 10 մլն՝ համապատասախանաբար:

Բացի սմարթֆոններից, Huawei Wearables ժամացույցների վաճառքները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 147 տոկոսով:

Անցած շաբաթ IDC հետազոտական ընկերությունը նախնական ցուցանիշներ Էր հրապարակել երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկայի վերաբերյալ: Ընկերության տվյալներով՝ Huawei-ն աշխարհում վաճառքների ցուցանիշով սմարթֆոնների խոշորագույն արտադրողների ցուցակում բարձրացել Է երկրորդ հորիզոնականը՝ այն ավելացնելով 40,9 տոկոսով: Դրա շնորհիվ նրա բաժինը համաշխարհային շուկայում կազմել Է 15,8 տոկոս՝ Apple-ի 12,1 տոկոսի դիմաց:

Huawei-ը նաեւ հայտարարել Է մինչեւ 2018 թվականի վերջը եւս 10 հազար ֆիրմային խանութ եւ 700 բազմաֆունկցիոնալ կենտրոն բացելու մտադրության մասին: Ներկայում աշխարհում գործում Է ավելի քան 53 հազար խանութ եւ 3,5 հազար կենտրոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]