1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... "Family Network" ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյան

Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ...  "Family Network" ընկերության համահիմնադիր 
Գևորգ Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին, Ազատության հրապարկում կայացավ Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՎՈՐՔԱՈՒԹ  ՖԵՍԹ»-ը՝ (WORKOUT FEST) առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր Երևանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորը "Family Network" (F net) ընկերությունն էր, որը որպես սոցիալապես պատասխանատու բիզնես մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Առողջ ապրելակերպի մասսայականցման, երիտասարդների և ընտանիքի անդամների համատեղ ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումները, հասարակության ընդհանուր զարգացմանն ուղղված նախագծերը մշտապես գտնվում են "Family Network" ընկերության ուշադրության կենտրոնում:

Ողջունելով «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնի մասնակիցներին՝ "Family Network" ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանն ասաց. «Այնքան հպարտ և ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ և ակտիվ երիտասարդներ և ընտանիքներ: “Family Network”-ը միշտ այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք նպաստում են ֆիզիկապես և մտավոր առողջ, ուժեղ և խելացի ընտանիքի և սերնդի ձևավորմանն ու զարգացմանը: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու և կարևոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված "google generation"-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ ինը տարի առաջ հիմնեցինք “FamilyNetwork”-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով իսկական մեծ, չաղ, հավեսով հայկական ընտանիք»:

«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի շրջանակում "Family Network" ընկերությունն իր բաժանորդների համար անցկացրեց խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահեցին թեմատիկ՝ սպորտային նվերներ. հեծանիվ, անվակոշիկ (ролики), ինքնագլոր (самокат), սքեյթբորդ, ինչպես նաև բրենդավորված այլ նվերներ:

Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարար "Family Network" ընկերությունը տոնեց նաև իր հիմնադրման 9-րդ, իսկ «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ 6-րդ տարեդարձը: Այդ առիթով միջոցառման ընթացքում մասնակիցների համար պատրաստվել էին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ, և, իհարկե, շատ համեղ ծննդյան տորթ:

Family Network ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից է:  Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և ամենամոտ ապագայում նախատեսում է հեռուստատեսության մատակարարում (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` արդեն օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: "Family Network" ընկերությունը տրամադրում է  84 ընտրյալ ալիք և որակյալ ինտերնետ Երևան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաև Արարատի մարզ՝ Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ,Արևաբույր գյուղերում և Կոտայքի մարզ՝ Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: «Family Network»-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ և' բազմաբնակելի շենքերում, և' սեփական տներում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]