1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Curiosity-ն նշեց Մարսի վրա գտնվելու վեցերորդ տարեդարձը

Curiosity-ն նշեց Մարսի վրա գտնվելու վեցերորդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Curiosity Rover մարսագնացն օգոստոսի 5-ին նշել Է Կարմիր մոլորակի վրա գտնվելու վեցերորդ տարին: Շնորհավորանքը զետեղվել Է Twitter-ում վերջինիս պաշտոնական Էջում: «Ես #Մարսի վրա վայրԷջք կատարեցի վեց տարի առաջ: ՎայրԷջքի 6-րդ տարեդարձը նշում եմ երկաթի օքսիդի ավանդական նվերով»,- ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Curiosity-ն Մարսի վրա Է իջեցվել 2012 թվականի օգոստոսի 6-ին՝ ավստրալացի աստղագետ Ուոլթեր Գեյլի պատվին անվանված խառնարանի հետազոտման համար:

Ապարատի երկարությունը 2,8 մետր Է, կշռում Է 900 կիլոգրամ: Այն կրկնակի երկար Է եւ ավելի քան հնգապատիկ ծանր NASA-ի ցանկացած ապարատից, որոնք ավելի վաղ հասցվել են Կարմիր մոլորակ: Այդ գիտական լաբորատորիան ունի 50 սանտիմետր տրամագծով երեք զույգ անիվներ, որոնցից յուրաքանչյուրը շարժման մեջ Է դրվում անհատական ուժային կայանքով:

Ապարատը կարող Է հաղթահարել մինչեւ 75 սանտիմետր բարձրությամբ խոչընդոտներ եւ լրիվ շրջադարձ կատարել տեղում: Այս նախագիծը NASA-ի վրա նստել Է 2,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]