Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 3-րդ տուրում «Բոյկա Չիկոն», որտեղ հանդես է գալիս Արարատը, ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Դեպորտիվո Կալիի» դեմ:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 16-րդ րոպեին, քանի որ վնասվածք էր ստացել:

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ