1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սըր Պատրիկ Սթյուարթը վերադառնում Է «Աստղային ճանապարհ»

Սըր Պատրիկ Սթյուարթը վերադառնում Է «Աստղային ճանապարհ»

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի դերասան սըր Պատրիկ Սթյուարթը որոշել Է վերադառնալ «Աստղային ճանապարհ» ֆրանշիզայում կապիտան Ժան-Լյուկ Փիքարի իր նշանավոր դերին: 78-ամյա Սթյուարթը խաղալու Է CBS All Access ալիքի նոր սերիալում, որտեղ խոսքը Փիքարի կյանքի մասին Է «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» հեռուստասերիալից հետո:

Դերասանն այդ մասին հայտարարել Է՝ անսպասելի հայտնվելով Լաս Վեգասում Star Trek ամենամյա կոնվենցիայում եւ հաստատելով ամիսներ շարունակ պտտվող լուրերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նա կինոյում նկարահանվում Է արդեն գրեթե վաթսուն տարի. բացի «Աստղային ճանապարհ»-ից, նրան փառք Է բերել նաեւ պրոֆեսոր Չառլզ Կսավիեյի դերը «Իքս մարդիկ» ֆիլմաշարում: Պատրիկ Սթյուարթը Փիքարին մարմնավորել Է 1987-ից մինչեւ 1994 թվականն ընկած ժամանակաշրջանում գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի 178 Էպիզոդներում, ինչպես նաեւ չորս գեղարվեստական ֆիլմերում, որոնցից վերջինը թողարկվել Է 2002 թվականին:

«Ես միշտ շատ եմ հպարտանալու նրանով, որ նկարահանվել եմ «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» հեռուստասերիալում, բայց երբ մենք այդ եզրափակիչ ֆիլմն ավարտեցինք 2002 թվականին, ինձ իսկապես թվաց, որ «Աստղային ճանապարհ»-ում իմ ժամանակն ավարտվել Է միանգամայն բնականորեն»,-ասել Է Նյու Յորքում բնակվող դերասանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]