Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը համաձայնել Է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times of Israel հրատարակությունը:

Ինչպես նշվում Է, զինադադարի տանող առաջին քայլը կդառնա այն, որ զնյալները Գազայի հատվածում կդադարեն հրկիզիչ խառնուրդնով օդապարիկներ արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելն իր հերթին համաձայնել Է հանել այն սահմանափակումները, որոնք վերջերս կիրառվել են Գազայի հատվածի նկատմամբ:

ՀԱՄԱՍ շարժումում թերթի աղբյուրների համաձայն՝ այդ համաձայնության մասին ծանուցված են պաղեստինյան վարչակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գազայում խմբավորման տարբեր խմբակցություններ: Նաեւ պաղեստինցիները կհրաժարվեն սահմանամերձ ամրությունների մոտ անկարգություններ հրահրելուց, ինչին ի պատասխան Իսրայելը կվերսկսի ապրանքների մատկարարումները Կարեմ Շալոմ սահմանային անցակետով եւ պաղեստինցիների համար ձկնորսության գոտիների ընդլայնումը:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն օգոստոսի 2-ին հայտարարել Էր, որ երկիրը դադարեցնում Է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին: Նրա տարածած հայտարարության մեջ ասվում Է, որ այդ քայլը ձեռնարկվել Է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից: ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Էր, որ Էներգակիրների մատկարարումների դադարեցումը կարող Է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս Է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]