Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում օգոստոսի 9-ից ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Հայաստանում օգոստոսի 9-ից ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազի. Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնել է  Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:

Նա զեկուցել է, որ մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզ՝ մասնավորապես Սևան կատարած աշխատանքային այցի արդյունքներին՝ նա ներկայացրել է առկա բացթողումներն ու խնդիրները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]