Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դամասկոսում գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը

Դամասկոսում գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դամասկոսի նահանգի իշխանությունները գործարկել են վերադարձած փախստականների օգնության ծրագիրը, որնք հարկադրված Էին ժամանակավորապես լքել իրենց տները, քանի դեռ բնակավայրերը գրավված Էին ահաբեկիչների կողմից: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Դամասկոսի փոխնահանգապետ Ռաթեբ Ադասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նահանգը հնարավոր ամեն ինչ անում Է հայրենիք փախստականների, այդ թվում՝ այլ երկրներից, վերադարձի համար: Մենք գործարկել ենք բնակելի տների եւ սոցիալական հիմնարկությունների, դպրոցների եւ հիվանդանոցների վերականգնման ընդգրկուն ծրագիրը»,- ասել Է Ադասը:

Նա հավելել Է, որ տուն վերադարձած մարդիկ կարող են նյութական օգնություն ակնկալել: Բացի դրանից, այն բնակիչների համար, որոնց տներն այլեւս պիտանի չեն զինյալների պատճառով, նախատեսված Է ժամանակավոր կացարանի տրամադրում եւ նյութական օգնություն իրենց բնակարանների եւ տների վերականգնման նպատակով: Հարկադիր վերաբնակներն ակտիվորեն վերադառնում են հայրենիք՝ լուր ստանալով, որ իրենց քաղաքներում անվտանգ Է դարձել: Մասնավորապես, արդեն Դամասկոսի նահանգի Բլուդան քաղաք Է վերադարձել 15 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]