Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին


ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ: «ԱՄՆ-ը պատրաստվում Է խստացնել պատժամիջոցները»,- լրագրողներին ասել Է դիվանագետը ասիական շրջագայությունից վերադառնալուց հետո:

Նա նշել Է, որ պատժամիջոցները պատասխան են Իրանի ղեկավարությանը «չարամիտ գործողություններին», եւ որ պատժամիջոցների աղետալի հետեւանքների համար պատասխանատվությունն ընկնում Է իրանական կառավարության վրա:

Օգոստոսի 6-ին լրանում Է այն ժամկետը, որից հետո ԱՄՆ-ը պետք Է վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցների առաջին մասը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով տնօրեն Բրայան Հուքը հայտարարել Է, որ այդ պատժամիջոցները կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին:

Հակաիրանական պատժամիջոցներ երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի մինչեւ նոյեմբերի 4-ը: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրազակցիաներին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ «համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, բախվել են բոլոր կողմերի անհամաձայնությանը»:

«Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կկարողանա անսալ միջազգային հանրակցության կոչին եւ կուղղի իր սխալ գործողությունները»,-ասել Է Զարիֆը: Նա ընդգծել Է, որ Իրանը պատրաստ Է հետագայում Էլ կատարել համաձայնագիրը եւ դրա համար ջանքեր գործադրել համաձայնագրի մյուս մասնակիցների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ