Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի 
մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը:

Գյումրու  Ստեփան  Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Բարեկենդան»-ով      ազդարարավեց  83-րդ թատերաշրջանի մեկնարը:  Թատրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը, որն ավելի քան 10-ը տարի է, ինչ թատրոնում աշխատում է որպես բեմադրող ռեժիսոր,  «Արմենպրես»-ին փաստեց՝  երկար ժամանակ  տիկնիկայինը  թատերաշրջանի  նմանատիպ  մեկնարկ չի ունեցել: 

1935 թվականին մայիսին  Լենինականի Հայֆիլհարմոնիայի դահլիճում  ազդարարվեց տիկնիկային  թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ տիկնիկայինն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Յե. Վերեյակայաի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու Հայելին» և «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է  թատրոնի ամենառաջին աֆիշան: 

83 տարի անց փոխվել է շատ բան՝ տարածքը, անվանումը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակն ու գերխնդիրը՝   արժեհամակարգ, դասականը երեխաներին ճանաչելի դարձնել:

Տիկնիկային թատրոնը փորձում է ձեռքը ժամանակի զարկերակին պահելով՝ սահուն կերպով իրականացնել սերընդափոխություն. վաստակաշատ դերասանների կողքին աշխատում են երիտասարդները, երիտասարդ ռեժիսորներն էլ հնարավորություն ունեն բեմադրելու՝ դասական գործերը՝ նոր ոգով, բայց պահելով հայկական հեքիաթի շունչը :

«Թեև  այս ողջ  ընթացքում Հայաստանի հնագույն թատրոններից մեկը ստեղծագործում է,  սակայն, պետք է ավելի  ակտիվ գործենք՝ հատկապես ակտիվացնելով թատրոնի  հանրաճանաչման գործընթացքը: Փորձում ենք տիկնիկային  բերել նորը՝  չկորցնելով հինը»,-նշեց երիտասարադ տնօրենը:

Խոսելով  տիկնիկային խնդիրներից տնօրենն  կարևորեց վերանորոգման և  ներքին հարդարման հարցը: «Ավելի քան 30 տարի այս կառույցում վերանորոգում չի իրականացվել: Երբ հիմա նայում եմ, իմ սրտից արցունք է  կաթում: Որպես  մանկան թատրոն,  շատ վատ  վիճակում է: Փորձում ենք  գտնել բարերարներ  ու հովանավորներ՝ թատրոնը որոշակի շնչի  բերելու»,-հավելեց Արմինե Մանուկյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]