Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան  պատճառ է դարձել:

Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]