Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ունեինք բազմաթիվ գոլային պահեր, բայց չօգտագործեցինք. Արամ Ոսկանյան

Ունեինք բազմաթիվ գոլային պահեր, բայց չօգտագործեցինք. Արամ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով «Շիրակ»-ի դեմ խաղում ուրախալի այն է, որ գնդակ չընդունեցին սեփական դարպասը:

«Ունեինք բազմաթիվ գոլային պահեր, բայց չօգտագործեցինք: Ուրախալի էր այն, որ գնդակ չընդունեցինք մեր դարպասը: Հայասանի առաջնությունում ոչ մի խաղ հեշտ չի լինելու: Մենք գիտեինք, որ «Շիրակ»-ը ագրեսիվ ֆուտբոլ է խաղալու և նրանց «դիմավորել» պետք էր իրենց իսկ կիսադաշտից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ոսկանյանը:

Մասնագետի խոսքով՝ «Բանանց»-ն այս առաջնությունում պայքարելու է լավագույն եռյակում հայտնվելու համար:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի անդրանիկ տուրում «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Շիրակ»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]