Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

«Շիրակ»-ը ֆիզիկապես դեռևս պատրաստ չէ. Բիչախչյան

«Շիրակ»-ը ֆիզիկապես դեռևս պատրաստ չէ. Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով իր թիմը ֆիզիկապես պատրաստ չէ Հայաստանի առաջնության մեկնարկին:

««Շիրակ»-ը մոտ երկու շաբաթ առաջ է վերակազմավորվել: Թիմում տարբեր մակարդակի ֆիզիկական վիճակի ֆուտբոլիստներ կան: Մենք ամեն ինչ պետք է անենք առաջնության ընթացում: Ժամանակի ընթացքում պետք է ֆիզիկական վիճակ հավաքենք և նաև միավորներ, որ շատ հետ չմնանք առաջատար եռյակից: Մեկ ամիս անց «Շիրակ»-ն այլ տեսք կունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բիչախչյանը:

Գյումրեցի մասնագետի խոսքով՝ «Շիրակ»-ը առաջին կեսում առավել լավ տեսք ուներ: «Դժվարանում եմ վստահ որևէ խաղային դիրքի գնահատակալ տալ: Մտավախություն ուներ, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ արդեն մկանային փոքրիկ վնասվածքներ ունեն»,-շեշտեց նա:

Բիչախչյանի խոսքով՝ ինքը դեռ չգիտի այս մրցաշրջանում «Շիրակ»-ը ինչ տեղերի համար է պայքարելու:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի անդրանիկ տուրում «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Շիրակ»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ