Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

«Արարատ-Արմենիա»-ն առաջին հաղթանակը տոնեց Բարձրագույն խմբում


ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության անդրանիկ տուրում հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն խմբի անդրանիկ տուրում Վանաձորի քաղաքային մարզադաշտում «Լոռի»-ին հյուրընկալել էր «Արարատ-Արմենիա»-ին: Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսում՝ խաղի 67-րդ րոպեին, Իվայլո Դմիտրովը առաջ մղեց «Արարատ-Արմենիա»-ին: Երևանյան ակումբը 86-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հրայր Մկոյանը:

Այս տուրում ոչ-ոքի՝ 0:0 էին խաղացել «Բանանց»-«Շիրակ» զույգը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ