Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բանանց»-«Շիրակ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. անդրանիկ տուր

«Բանանց»-«Շիրակ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. անդրանիկ տուր

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2018/19 թվականների Բարձրագույն խմբի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ տուրում Երևանի «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Գյումրու «Շիրակ»-ին: Հանդիպման մեկնարկում «Բանանց»-ն ավելի շատ էր տիրում գնդակին, իսկ գյումրեցիներն էլ շեշտը դնում էր հակագրոհների վրա, որոնք երբեմն բավականին վտանգավոր էին ստացվում:

Երկրորդ կեսում ևս նույն իրավիճակն էր՝ «Բանանց»-ը տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Շիրակ» ամեն ինչ անում էր՝ օգտագործելու յուրաքանչյուր հնարավորություն: Ի վերջո դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց՝ «Բանանց»-«Շիրակ» 0:0:

Առաջին տուրի մյուս խաղը՝«Արարատ»-«Ալաշկերտ» կկայանա օգոստոսի 5-ին Երևանում: Իսկ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը անժամկետ հետաձգվել է:

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երկրորդ տուրում «Բանանց»-ը կխաղա «Արցախ»-ի, իսկ «Շիրակ»-ը Գյումրիում կհյուընկալի «Լոռի»-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]