Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջրափրկարարները վաղ առավոտից սկսել են ջրահեղձված քաղաքացու որոնումները Սեւանա լճում

Ջրափրկարարները վաղ առավոտից սկսել են ջրահեղձված քաղաքացու որոնումները 
Սեւանա լճում

ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարները օգոստոսի 4-ի առավոտվա ժամը 7:45-ից սկսել են օգոստոսի 3-ից Սեւանա լճում անհետացած քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանի որոնման աշխատանքները, որոնք ընդհատվել էին նույն օրվա գիշերային ժամերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, ականատեսները օգոստոսի 3-ի կեսօրին Նվեր Շահնազարյանին վերջին անգամ տեսել են ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից եւ նա անհետացել է: «Նվեր Շահնազարյանը փորձել է լողալով հետ բերել քամուց դեպի լճի խորքերը քշվող այն ռետինե նավակը, որի վրա գտնվել են իր քրոջ զավակները եւ ջրահեղձվել է: Ջրափրկարարները կարողացել են փրկել նավակի վրա գտնվող անչափահաս երեխաների կյանքը եւ նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտել Նվերի ջրահեղձված դին: Մինչեւ մութն ընկնելը որոնումներն արդյունք չեն տվել: Դրանք վերսկսվել են օգոստոսի 4-ի վաղ առավոտից»,- ներկայացրեց Գարիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]