Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Գավառ քաղաքի մշակութային հաստատություններ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Գավառ քաղաքի մշակութային 
հաստատություններ

ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով Գավառ քաղաքի մշակութային միշարք հաստատություններում եղավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Նախարարի առաջին կանգառը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էր: Նա ծանոթացավ արդիականացված թատրոնի շենքային պայմաններին եւ հնարավորություններին: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի եւ դերասանական անձնակազմի հետ, որոնք բարձրաստիճան հյուրերին ներկայացրին թատրոնի անցած ավելի քան մեկդարյա ճանապարհը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի եւ մտահոգող խնդիրների մասին:


Դերասանները նախարարին խնդրեցին աջակցել իրենց՝ Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը, լսելով բոլոր առաջարկները, նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն եւ հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները:
Լիլիթ Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում է իրականացնել մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաեւ Գավառի պետթատրոնը, իսկ հաջողություն ունենալու դեպքում ձեռք բերված միջոցները հնարավոր կլինի ծախսել թատրոնի կարիքների համար:
Այցի հաջորդ կանգառները Գավառի Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային եւ քաղաքային գրադարաններում էին, որտեղ նախարարն ու մարզպետը ծանոթացան գրադարանների գրքային ֆոնդերին, զրուցեցին ընթերցողների հետ կապի, կառույցների շենքային պայմանների բարելավման, գրքային ֆոնդերի հարստացման հարցերի շուրջ:


Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում Լիլիթ Մակունցին ներկայացվեցին հարուստ պատմություն ունեցող թանգարանային հավաքածուները: Զրույց ծավալվեց թանգարանային նոր արժեքների ձեռքբերման, դրանց պահպանման, շենքային պայմանների բարելավման հարցերի շուրջ:
Շրջայցի ավարտին նախարար Լիլիթ Մակունցը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հրավիրվեցին Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, ապա ունկնդրեցին Գավառ քաղաքի մշակութային հաստատությունների շնորհալի սաների երաժշտական կատարումները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]