Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ պետնախարար Մարտիրոսյան «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի հետ հանդիպմանը կարեւորել է բանկերի ունեցած դերը տնտեսության զարգացման գործում

ԱՀ պետնախարար Մարտիրոսյան «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի  հետ 
հանդիպմանը կարեւորել է բանկերի ունեցած դերը տնտեսության զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական համակարգում «Հայբիզնեսբանկ»-ի հետ կառավարության ձևավորած սերտ համագործակցությունը:­ Պետնախարարն ընդգծել է տնտեսության զարգացման գործում բանկերի ունեցած մեծ դերը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են այդ համագործակցության զարգացմամբ:

Արսեն Միքայելյանը պետնախարարին ներկայացրել է «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաև կվերականգնվեն վարկային պատմությունները: Ա. Միքայելյանի խոսքով՝ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաև իրավաբանական անձինք:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության ոլորտում վարկային պրոդուկտների նորացման, ինչպես նաև հանրապետության շրջաններում մատչելի վարկատեսակներ տրամադրելու շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]