Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Օգոստոսի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 62 դեպք

Օգոստոսի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 62 դեպք

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման և կաշառակերության 3-ական, բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինքնավնասման, թմրամիջոցի իրացման և 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու 1- ական դեպք
Ինքնակամ ներկայացել է 3 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, գույքի դիտավորյալ վնասման և մարմնական վնասվածքի 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ