Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանը հրապարակել է ԱՄՆ-ի առեւտրական սպառնալիքներին պատասխանի պլանը

Չինաստանը հրապարակել է ԱՄՆ-ի առեւտրական սպառնալիքներին պատասխանի պլանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն օգոստոսի 3-ին հրապարակել է ԱՄՆ-ի առեւտրական սպառնալիքներին պատասխանի պլանը՝ հայտարարելով տարեկան մոտավորապես 60 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա մաքսերի տարբերակված տոկոսադրույքների սահմանման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինպես հայտնել Է Boomberg գործակալությունը, Չինաստանի պատասխան միջոցները կսահմանվեն այն բանից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ը կիրականացնի իր սպառնալիքները: Այս շաբաթ ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին՝ ուսումնասիրել եւ նախապատրաստել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու պլան, որով դրանք կկազմեն 25 տոկոս՝ ավելի վաղ պլանավորված 10 տոկոսի փոխարեն:

Ի պատասխան՝ Չինաստանը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ շանտաժով չզբաղվել առեւտրի ոլորտում եւ թույլ չտալ առեւտական հակամարտության հետագա բորբոքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]