Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ՀՖՖ-ն հետաձգել է «Փյունիկ»-ի առաջիկա խաղը

ՀՖՖ-ն հետաձգել է «Փյունիկ»-ի առաջիկա խաղը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջ է Երևանի «Փյունիկ»-ին և հետաձգել առաջիկա խաղը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի է ունեցել փոփոխություն:  Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին մրցափուլի` օգոստոսի 5-ի ժամը 19:00-ի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի «Մաքաբի Թել Ավիվ» ակումբի հետ, օգոստոսի 7-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ