Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։

Դեսպան Էրլունը ողջունել է  նախարար Մինասյանի վերադարձը և տնտեսության ոլորտում նրա շարունակական գործունեությունը, անդրադարձել Հայաստանում իրականացվող ծրագրերին։

Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և վերագործարկման անհրաժեշտություն և լավ պոտենցիալ կա։ Դրական դինամիկա կա գրեթե բոլոր ոլորտներում։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային դաշտի և գործարար միջավայրի բարելավման աշխատանքներին։ Քննարկվել են թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ուղևորափոխադրումներին և բեռնաոխադրումներին, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Նշվել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճը և նոր մակարդակի հասնելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Պեկինում աշնանը նախանշվող հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել և հաստատել  են տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման պատրաստակամությունը։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]