Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների նպատակը ՌԴ-ի վրա ճնշում գործադրելն է. Զախարովա

Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների նպատակը ՌԴ-ի վրա ճնշում գործադրելն է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ անցկացնելը միլիտարիստական տրամադրություններ Է բորբոքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 3-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չենք կարող համաձայնել Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարություններին, թե այդ վարժանքներն ուղղված են սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն աջակցելուն: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն Է, այլ ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը,-նշել Է Զախարովան:-Ակներեւ Է, որ նրանց իսկական խնդիրը ուժային ճնշում Է, առաջին հերթին՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ռուսաստանի վրա»: Մոսկվայում ափսոսում են, որ «տարբեր պատրակներով այդ վարժանքներին ներքաշվել են Վրաստանի հարեւան երկրները»: Յգոստոսի 1-ին Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ Է» կարգախոսի ներքո:

Զորավարժություններին մասնակցում են 3 հազարից ավելի զինվորականներ Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Բացի այդ, վարժանքներում ներգրավված են ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:

«Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]