Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Ընկերակցության մարտիկ» մրցաշարում ՀՀ ԶՈւ թիմը 3-րդն է

«Ընկերակցության մարտիկ» մրցաշարում ՀՀ ԶՈւ թիմը 3-րդն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում ավարտվեց  Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակիցներին շնորհավորեց և նշեց, որ նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի մրցույթը լինի հետաքրքիր ու հիշվող:

«Հաճելի է, որ Հայաստանում առաջին անգամ այս մրցույթի անցկացումը ոչ միայն ընդլայնեց ծրագրի աշխարհագրությունը, այլև` մեր երկիրը դարձավ համընդհանուր ընդունելի վայր` այսպիսի միջոցառումներ անցկացնելու համար»,- նշեց Տոնոյանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի խոսքով` «Ընկերակցության մարտիկ»-ը «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում իրականացվող ամենակարևոր մրցաշարերից մեկն է:

«Սա մարտական պատրաստության յուրահատուկ ցուցադրություն է, որովհետև ցանկացած երկիր մրցակցության մեջ ցանկանում է ցույց տալ իր ռազմական բարձր հմտությունները և բարելավել դրանք»,- ասաց Ալեքսանդր Ֆոմինը:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ղազախստանի զինված ուժերի թիմը, Բելառուսի ընտրանին երկրորդն էր, Հայաստանի զինված ուժերի թիմը` երրորդը: Բոլոր 5 մրցաձևերում ամենաշատ մեդալներ նվաճած ու կանանց ընդհանուր հաշվարկում լավագույնի մրցանակին արժանացած կուրսանտ Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս խաղերին, և անցած տարվա մրցումներից շատ հետևություններ է արել:

«Բավական դժվար էր, որովհետև անցած տարի ես հասկացա, որ այնքան էլ պատրաստ չեմ այս մրցումներին, իսկ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարզումներ ենք անցկացրել, որոնց արդյունքն էլ ակնհայտ է»,- ասաց Գրիգորյանը:

Կուրսանտ Արմինեն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ ուսումն ավարտելուց հետո մեկնելու է ծառայության:

«Ընկերակցության մարտիկ» մրցաշարն անցկացվում է 4-րդ «Միջազգային բանակային խաղերի շրջանակում»: Այս տարի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն այն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Մրցույթին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի թիմերը: Նրանք իրենց ուժերը չափեցին ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: «Ընկերակցության մարտիկ» մրցաշարի 5 փուլերն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]