Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Սպորտի նախարարը օդանավակայանում դիմավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների հավաքականի անդամներին


ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է  մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձող հունահռոմեական ոճի  ըմբշամարտի Հայաստանի հավաքականին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Մարզիկներին դիմավորել են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ֆեդերացիայի անդամները և բազմաթիվ մարզասերներ: Նախարար Վահրադյանը դափնեպսակներ է հանձնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն,  55 կգ քաշային  Տիգրան  Մինասյանին,  բրոնզե մեդալակիրներ, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանին,  72 կգ քաշային  Մալխաս Ամոյանին, 77 կգ քաշային Վահե Պողոսյանին, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին և հավաքականի  ավագ  մարզիչ Արմեն Բաբալարյանին: 

հունա-հռոմեական  ըմբշամարտի  Հայաստանի  հավաքականը  մինչև  20տարեկանների  Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 4 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով գրավել 3-րդ տեղը: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ