Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Վահրադյանն ընդունել Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

Լևոն Վահրադյանն ընդունել Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի անդամների հետ քննարկել է Հայաստանում մարզաձևի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի կողմից մարզական ռաֆթինգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ տեղեկացնելով ռաֆթինգով զբաղվող հայ մարզիկների՝ միջազգային մրցումներին մասնակցության, մարզիկների և հրահանգիչների ընդհանուր թվաքանակի մասին: «Մարզաձևի առանձնահատկությունները թույլ են տալիս այն կիրառել սպորտային տուրիզմի զարգացման, լեռնային ջրափրկարարական աշխատանքների իրականացման և հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ֆեդերացիայի կողմից անցկացվող միջոցառումներում ընդգրկելու համար»,- նշել են հյուրերը:

Տեղեկանալով, որ ֆեդերացիան ցանկանում է Հայաստանում կազմակերպել ռաֆթինգի Եվրոպայի գավաթի խաղարկություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պատրաստակամություն է հայտնել ֆեդերացիային ցուցաբերել մեթոդական և կազմակերպչական աջակցություն՝ այդ մրցաշարի կազմակերպման համար:

Հյուրերը նախարարին հրավիրել են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գետի վրա օգոստոսի 11-ին անցկացվելիք ռաֆթինգի փառատոնին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]