Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը


ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն անդրադարձել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի տարածած հայտարարությանը, որում վերջինս դժգոհություն էր հայտնել Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԲՀԿ մամուլի խոսնակն ընդգծել է, որ մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել:

«Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»,- ասված է Վանիկ Էլիզբարյանի տարածած հայտարարության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարների թեկնածուներին: Ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը, ում հաջորդում են Պետրոս Ղազարյանն ու Արման ԱբովյանըԱզգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը՝ ընդգծելով, որ կուսակցությունում կան ավելի արժանավոր անձինք: Պետրոսյանի կարծիքով Նաիրա Զոհրաբյւանի թեկնածության առաջադրումը նվազեցնում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի հաջողության հնարավորությունները:

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ