1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում

Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով հանդես է եկել Չիլիում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Տոսկայի դերերգով մեծ հաջողությամբհանդես է եկել Չիլիում՝ երկրի մայրաքաղաքի Teatro Municipal de Santiago հեղինակավոր օպերային թատրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա»-ն  օպերային թատրոնում է ներկայացվել բոլորովին նոր և թարմ բեմադրությամբ: 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային      ակադեմիական  թատրոնում  արդեն  երկու  տասնամյակ  գործունեություն  ծավալող առաջատար  օպերային  երգչուհին  դեռևս  միակ  հայն է,  ով  հանդես  է եկել Չիլիում:

«Չիլի եմ մեկնել սեփական նախաձեռնությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերային  թատրոնի  գեղարվեստական  ղեկավար Կոնստանտին Օրբելյանից խորհուրդ  հարցրի,  թե  ինչ  կարող  եմ  անել,  որպեսզի  հանդես  գամ այլ երկրներում, լսելի դառնամ  ավելի  մեծ  շրջանակների:   Օրբելյանը  խորհուրդ  տվեց Մոսկվայում լսումների մասնակցել: Այդ լսումներին գալու էին 10-12  երկրների  թատրոնների տնօրեններ,  մասնակցելու  էին  օպերային  երգիչներ ամբողջ աշխարհից: Լսումներից հետո ստացա հրավեր՝ Չիլիում մասնակցելու «Տոսկա»-ի նոր բեմադրությանը»,-նշում է Լիլիթ Սողոմոնյանը:

Օպերային  երգչուհին փաստում է՝ Չիլիում հավաքվել էին տարբեր ազգերի ներկայացուցիչ  արտիստներ:  Արտիստը  բացառիկ ջերմ վերաբերմունքի է արժանացել  թե՛  թատրոնի  ղեկավարության և թե՛ հանդիսատեսի կողմից: Փաստում է՝  Չիլիում  անցկացրած  40 օրվա  ընթացքում  հանդես է եկել 3 ներկայացմամբ  և բոլորն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճում. ընդ որում, Teatro Municipal de Santiago-ն հասարակ դահլիճ չէ, այստեղ ժամանակին հանդես են եկել բազում մեծ աստղեր, ինչպես, օրինակ, Պավարոտին, Դոմինգոն և այլք:

Օպերային երգչուհու ելույթներից հետո հանդիսատեսն իր հիացմունքն է արտահայտել  հայ  երգչուհուն՝ Տոսկայի դերերգի հրաշալի մեկնաբանության համար:

Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհին փաստում է՝ նրա ելույթը շատ խորհրդանշական էր, քանի որ, թերևս, ինքը միակ երգչուհին է, որ Հայաստանում առանց փորձի հանդես է եկել Տոսկայի դերերգով:

«Տոսկայի դերերգը շատ հոգեհարազատ է ինձ՝ թե՛ զգացողությունների, թե՛կերպարի տեսանկյունից: Պուչինիի «Տոսկա»-ն իմ ամենասիրելի օպերան է»,-հավելում է Լիլիթ Սողոմոնյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]