Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԳՆ-ում տեղի են ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման հանրային քննարկումներ

ԱԳՆ-ում տեղի են ունեցել ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 
միջազգային դաշնագրի դրույթների կատարման հանրային քննարկումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 2-ին տեղի են ունեցել  ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ.  քննարկումները կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հան րային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացման խոսքում նշել է, որ արդեն ձևավորված պրակտիկա է Հայաստանի հերթական զեկույցի ներկայացումից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ։

Վահրամ Կաժոյանը կարևորել է  զեկույցի ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել կատարված աշխատանքը, և այս համատեքստում արժևորել հասարակական կազմակերպությունների հետ երկխոսությունը և ՀԿ-ների կողմից ներկայացվելիք առաջարկությունները։

Զեկույցի նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը: Վերջինս անդրադարձել է զեկույցի ներկայացման ձևաչափին՝ ընդգծելով, որ զեկույցի ժամանակահատվածը ներառում է բացառապես 2010-2017 թվականները:

Բանախոսների կողմից կարևորվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։  Զեկույցի հոդվածների շուրջ ծավալվել է  ակտիվ քննարկում պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]