Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարդ է լինելու թե «Ալաշկերտի», թե «Կլուժի» համար. Ռոմերո

Բարդ է լինելու թե «Ալաշկերտի», թե «Կլուժի» համար. Ռոմերո

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտի» նորեկ Սեզար Ռոմերոն կարծում է, որ «Ալաշկերտի» և «Կլուժի» համար էլ բարդ է լինելու Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում:

«Հրաշալի է, որ կարողացանք դուրս գալ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ: Բարդ էր, բայց ուրախ եմ գրանցված արդյունքի համար: Իսկ ինչ կապված է մյուս մրցակցի հետ, ապա «Կլուժը» լավ թիմ ունի, բայց Եվոպայի լիգայի այս փուլում լավ են բոլոր թիմերը: Բարդ է լինելու թե «Ալաշկերտի», թե «Կլուժի» համար: Մենք անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոմերոն:

 Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտը» երկու խաղերի ընդհանուր 1:0 հաշվով գերազանցեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկաին»: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:

Լուսանկարը՝ Armsport-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]