Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Արտակ Եդիգարյանը «Ալաշկերտի» հանդիպումը բարդ է համարում


ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանի կարծիքով, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը բարդ ստացվեց հայկական ակումբի համար:

«Բարդ խաղ ստացվեց, բայց առավել կարևոր է, որ դուրս եկանք հաջորդ փուլ: Լարվածությունը մեծանում էր հանդիպման ավարտին ավելի մոտ: Իսկ ինչ վերաբերում է հաջորդ մրցակցին՝ «Կլուժ»-ին, ապա դեռ ծանոթ չենք, գիտենք միայն, որ հզոր ակումբ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Եդիգարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը երկու խաղերի ընդհանուր 1:0 հաշվով գերազանցեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ