1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Կլուժի» հետ խաղում էլ կարող ենք լավ արդյունքի հասնել. Էդգար Մանուչարյան

«Կլուժի» հետ խաղում էլ կարող ենք լավ արդյունքի հասնել. Էդգար Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտի» նորեկ Էդգար Մանուչարյանի կարծիքով հայկական ակումբն ունակ է հաղթանարելու նաև Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլը: 

«Ուրախ ենք հաղթանակի համար, բայց ուրիշ արդյունք ենք սպասում: Կարևորն այն է, որ դուրս ենք եկել հաջորդ փուլ: Պետք էր առաջին կեսում որոշիչ քայլեր անեինք և չբարդացնեինք խաղը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մանուչարյանը:

Հայ հարձակվողի խոսքով՝ դժվարության կար խաղում իր համար, քանի որ 2 ամիս չէր դուրս եկել խաղադաշտ, մեկ շաբաթից կամ 10 օրից ֆուտբոլիստը կլինի մարզավիճակում: «Եկել ե Հայաստան, որ ուժերիս ներծին չափով ուրախացնեմ երկրպագուներին: Նպատակս է նաև այն է, որ լավ մարզավիճակ հավաքեմ ազգային թիմին միանալու համար: Միշտ էլ հաճելի է, որ երկրպագուները վանկարկում են քո անունը»,-ասաց նա:

Մանուչարյանի դեռևս ծանոթ չէ երրորդ փուլի մրցակցին՝ ռումինական «Կլուժին», սակայն վստահ է, որ այդ թիմի դեմ էլ կարելի է լավ արդյունքի հասնել:

 Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտը» երկու խաղերի ընդհանուր 1:0 հաշվի առավելությամբ գերազանցեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկաին»:  Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]