Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արթուր Եդիգարյանը «Ալաշկերտի» պատմական հաջողությունը համարում է ամբողջ ազգինը

Արթուր Եդիգարյանը «Ալաշկերտի» պատմական հաջողությունը համարում է ամբողջ 
ազգինը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտի» ավագ Արթուր Եդիգարյանը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալը համարում է ամբողջ ազգի հաջողությունը:

«Ուրախ ենք պատմություն կերտելու համար և այն համարում ենք ամբողջ ազգի հաջողությունը: Հանդերձարանում իսկական տոն էր: Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Հանդիպման վերջնամասում մի քիչ թուլացրինք ուշադրությունը:  Խաղում ինչ-որ բան պակաս էր, փորձելու ենք հաջորդ խաղում լրացնել այն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Եդիգարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտը» երկու խաղերի ընդհանուր 1:0 հաշվով գերազանցեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:  Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]