1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը դժգոհ է Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշումից

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը դժգոհ է Երևանի քաղաքապետի 
պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևոիգ Պետրոսյանը իր դժգոհությունն է արտահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու  որոշման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Ֆեյսբուք»- ի իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ-ի  հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին… 

«Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար: Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն  կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում:  Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին: Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու: Բայց սա անակնալ էր:  ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում... Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը: Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է: Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ եղբայրը, մարդ, ով ինձ՝ բանվորի որդուս, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իմ քաղաքական կյանքում:  
Նա իմ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ»,- գրել է Պետրոսյանը:

Պետրոսյանի կարծիքով՝ այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից. «Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ 
ունենք... Իսկ ինչու՞ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործեր «խառնելը»: Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին»,- եզրափակել է պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարների թեկնածուներին: Ցուցակը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը, ում հաջորդում են Պետրոս Ղազարյանն ու Արման Աբովյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]